Ուիթնի Հյուսթոնի դստեր տունը վաճառվել է անանուն գնորդի
LifeՈւիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբբի Քրիստինայի տունը վաճառվել է անանուն գնորդի, հայտնում է Irish Mirror–ը: Գնորդի անունը, ինչպես նաեւ գործարքի գինը չեն հայտնում:

Հայտնի է, որ երբ տունը անցած դեկտեմբերին վաճառքի էր դրվել, դրա դիմաց 469 հազար դոլար էին ցանկանում:

Հենց այդ տան լոգարանում էին մեկ տարի առաջ գտել աղջկան՝ անշնչացած վիճակում: Այն ժամանակ Քրիստինային շտապ հիվանդանոց էին տեղափոխել, որից հետո նրան արհեստական կոմայի վիճակ էին մտցրել:

Նշենք, որ առանձնատունն ունի հսկայական խոհանոց, երեք ննջարան ու երեք լոգարան:
