Որքա՞ն է Ադրբեջանի բնակչությունը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2019 թվականի մարդահամարի արդյունքներով վերահաշվարկված՝ Ադրբեջանի բնակչությունը 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել է 10 135 373 մարդ։ Այդ մասին հայտնել են այդ երկրի պետական վիճակագրական կոմիտեից։
Ըստ թարմացված տվյալների, Ադրբեջանի բնակչության 54,6%-ը քաղաքաբնակներ են, 45,4%-ը՝ գյուղական համայնքի ներկայացուցիչներ։
Ադրբեջանի բնակիչների 49,8%-ը տղամարդիկ են, 50,2%-ը՝ կանայք։
Ներկայումս յուրաքանչյուր 1000 տղամարդուն բաժին է ընկնում միջինը 1010 կին, նշված պաշտոնական հաղորդագրության մեջ։