Հայաստանը և ՌԴ-ն շարունակում են բանակցությունները գազի սակագնի վերանայման շուրջ
Ուշադրության կենտրոնումՀՀ կառավարությունը, հաշվի առնելով գազի և էներգակիրների շուկայում ստեղծված իրավիճակը, դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: «Ես այս պահին միայն կարող եմ ասել, որ այդ բանակցությունները շարունակվում են, այլ մանրամասների մասին չեմ կարող խոսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զախարյանը:
Նա հավելեց, որ ամեն ինչ հստակ կլինի միայն բանակցությունների ավարտից հետո: Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե որքան կարող է սահմանվել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը: