Երբ մարդիկ շղթայված են, ավելի հեշտ են հասնում իրենց ուզածին. Անդրե
LifeՀայտնի երգիչ Անդրեն, որն այժմ համերգային շրջագայությունների է մեկնել ԱՄՆ, հրապարակել է նոր լուսանկար NEWS.am STYLE–ի ֆոտոշարքից եւ խորհրդավոր գրառում կատարել:

«Երբ մարդիկ լինում են շղթայված, այսինքն` մեկից կախված,ավելի հեշտ են հասնում իրենց ուզածին, բայց ես ի սկզբանե որոշել եմ ինքս լինել իմ որոշումների տերը»,- Instagram-ում գրել է Անդրեն:

Ավելի վաղ, Անդրեն NEWS.am STYLE–ի հետ զրույցում պատմել էր, իր նոր նախագծի` Andrenaline ռեալիթի շոուի մասին, որը նկարահանումների առումով ավելի նպատակահարմար է իրականացնել Միացյալ Նահանգներում: Դա լինելու է երաժշտական նախագիծ, որի շրջանակներում միմյանց հետ կմրցեն նոր դեմքեր: Այս նախագծում մասնակիցները ոչ միայն կմրցեն իրենց վոկալային տվյալներով, այլեւ ստիպված կլինեն անցնել մի շարք այլ փորձությունների միջով, եւ հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել նրանց պայքարին նաեւ կադրից դուրս: