Ուկրաինան երկու շաբաթում լքել է 23 հազար մարդ. ՄԱԿ
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության պատճառով լքում են երկիրը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Դյուժարիկը ներկայացրել է ՄԱԿ-ի՝ մարդասիրական հարցերով վարչության հավաքած նոր տվյալները, որոնց համաձայն, հակամարտության սկզբից ի վեր ներքին տեղահանվածների թիվը կազմել է 1.3 մլն մարդ:
«Ուկրաինան լքած մարդկանց թիվը նույնպես ավելանում է. 857 հազար մարդ դիմել է ապաստանի, կեցության թույլտվության և հարևան երկրներում այլ ձևերով օրինականորեն հաստատվելու համար: Վերջին 2 շաբաթում այդ մարդկանց թիվը հասել է 23 հազարի»,- նշել է Դյուժարիկը: