Հերքում. լուսանկարում երևացող անձը հայ է
ՀասարակությունԱյսօր ֆեյսբուքյան հարթակում լուսանկարներ են տարածվել, թե իբր ադրբեջանցին շրջում է հայաստանյան խանութներում: Նյութին անդրադարձ ենք կատարել նաև մենք` հղում կատարելով սկզբնաղբյուրին:Սակայն, քանի որ նյութի սկզբնաղբյուրը ջնջել է լուսանկարները, եւ մեզ գրել էր նաև լուսանկարում երևացող անձը, մենք նույնպես ջնջել ենք տվյալ հրապարակումը: Տեղեկացնում ենք մեր ընթերցողներին, որ լուսանկարում երևացող անձը հայ է: Նաև հայցում ենք նրա ներողամտությունը` անգիտակցաբար նրա անձը վիրավորելու համար: