Հոլանդիայի ոստիկանությունն արծիվների է վարժեցնում անօդաչուների դեմ պայքարելու համար
ՄիջազգայինՆիդեռլանդները մտադիր Է գիշատիչ թռչուններ օգտագործել անօդաչու թռչող ապարատների դեմ պայքարելու համար: Ինչպես, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններին, կատարվող փորձարկումներն արդեն շատ լավ արդյունքներ են տալիս, թեեւ վերջնական որոշումը կընդունվի մի քանի ամիս հետո:
Որպես հաստատում կարգի պահապանները Համացանցում զետեղել են տեսահոլովակ, որը ցուցադրում Է, թե ինչպես Է արծիվը բռնում քվադրոկոպտերը (ոչ մեծ անօդաչու՝ չորս պտուտակներով) եւ այն տանում անվտանգ վայր: Երկու օրում տեսագրությունը գրեթե կես միլիոն դիտում Է հավաքել:
Ինչպես հայտնել Է Նիդեռլանդների ազային ոստիկանության նորաստեղծությունների դեպարտամենտի ղեկավար Մարկ Վեբեն, «ծրագիրը բացառիկ Է եւ աշխարհում նմանը չունի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: