Մենք չենք թաքցնի մեր վերաբերմունքը նման փորձերին. Լավրով
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը դեմ չէ արևմտյան երկրների հետ Ղազախստանի փոխգործակցությանը, սակայն այն պետք է լինի հավասար, փոխշահավետ, թափանցիկ և ընթանա միջազգային իրավունքին համապատասխան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Եթե մենք խոսում ենք այն մասին, որ իմ նշած սկզբունքներով փոխգործակցելու փոխարեն արևմտյան երկրները կփորձեն սպառնալիքների, շանտաժի մեջ մտնել, մեր դաշնակիցներին ստիպելու են խաթարել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ ի վնաս իրենց ազգային շահերի, այդ դեպքում, իհարկե, մենք չենք թաքցնի մեր վերաբերմունքը նման փորձերին»,- ասել է նախարարը։