ԻՊ-ն կրակել է թուրք զինվորների վրա
ՄիջազգայինԹուրք սիրիական սահմանին իսլամիստական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները կրակ են բացել թուրք զինվորների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի սահմանամերձ Քարքամըշ գավառում թուրք զինվորները ականազերծման աշխատանքներ են իրականացրել, երբ ԻՊ զինյալները Սիրիայի տարածքից սկսել են կրակել նրանց վրա: Զինվորները չեն տուժել, սակայն դադարեցրել են ականազերծման աշխատանքները: