Ռիհաննայի կրած 9000 դոլար արժեցող ականջակալները խանութներում ամբողջությամբ վաճառվել են
LifeDolce and Gabbana-ի ստեղծած ոսկե թագ-ականջակալը, որի օգտակարության հարցում մեծ կասկածներ կարելի է ունենալ, ամբողջությամբ վաճառվել է։ Պարզվում է, ամենաանօգտակար իրը վաճառելու համար անհրաժեշտ է ոչ այլ ինչ, քան աստղային հմայք։
Ընդամենը մի քանի օր առաջ երգչուհի Ռիհաննան թվիթերում տարածել էր մի նկար ու գրել․«Լսում եմ ANTI»։
ANTI-ն երգչուհու 8-րդ ալբոմն է, որը լույս է տեսել հունվարի 2-ին։ Ռիհաննան, իհարկե, ոչինչ չէր գրել ականջակալների մասին, չէր նշել նաև բրենդը՝ Dolce and Gabbana։ Սակայն միայն այն, որ Ռիհաննան կրում էր այս ականջակալները, բավական էր, որ այն խանութներում վաճառվեր 24 ժամվա ընթացքում։
Այս հսկայական թագ-ականջակալն արժե 8,895 դոլար։