Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել


Դա անելուց հետո ես ինձ չեմ հարգի. Աննա Խաչատրյան

Life

Երգչուհի Աննա Խաչատրյանն այսօր Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ շատ շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Բաղմանչի» երգի հիման վրա: «Չեմ ուզում շատ մանրամասնել նոր աշխատանքիս մասին, միայն կասեմ, որ արդեն ավարտվել են նոր տեսահոլովակիս նկարահանումները, և կասեմ նաև, որ նոր աշխատանքումս ինձ կտեսնեն նոր կերպարում, նոր գույներով, նոր ոճով, ինչի շնորհիվ որոշ չափով կզարմացնեմ բոլորին»,- պատմեց երգչուհին:

Հեռուստատեսությամբ վերջին տարիներին խիստ հազվադեպ երևացող երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց իր պասիվության պատճառների մասին. «Այո, վերջին շրջանում հեռուստատեսությամբ քիչ եմ հանդիպում, բայց դրա պատճառը ես չգիտեմ, դա պետք է հենց հեռուստատեսությունների աշխատողներին հարցնել: Բազմիցս առիթ եղել է, ես էլ եմ հարցրել, բայց մշտապես լսել եմ հետևյալ պատասխանը՝ «Վայ ինչ ես ասում, մենք միշտ էլ մեր եթերում դնում ենք քո տեսահոլովակները», բայց փաստը մնում է փաստ, որ իմ տեսահոլովակները շատ հազվադեպ են հանդիպում եթերում»,-նշեց Աննան՝ հավելելով, որ նա ոչ մի հեռուստաընկերության հետ կոնֆլիկտային հարաբերություն չունի:
«Եթե հեռուստատեսությամբ հաճախ չեմ երևում, ապա համացանցում նման խնդիր չկա, հետաքրքրվողներն էլ հենց համացանցի միջոցով տեղեկանում են իմ գործունեությունից: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր երգչի կյանքում, ինձ մոտ էլ լինում են պասիվ շրջաններ, բայց, ընդհանուր առմամբ, ես աշխատում եմ, և երբեք չեմ ասում՝ վերջ, ես այլևս ոչինչ չեմ անելու, ես հիասթափվել եմ իմ մասնագիտությունից»,-հավելեց նա:
Մեզ հետ զրույցում խոսելով մշտապես քննադատությունների կիզակետում հայտնվելուց՝ Աննա Խաչատրյանը ընդգծեց, որ քննադատություններին վատ չի վերաբերվում. «Ես շատ եմ ողջունում առողջ քննադատությունները և հետևություններ եմ անում դրանցից՝ փորձելով անալիզ անել ներսումս և ինչ-որ բաներ փոխել: Իսկ ինչ վերաբերվում է աննպատակ քննադատություններին, ապա դրանք ինձ համար ծիծաղելի են,- նշեց նա և հավելեց,- հայաստանյան հանդիսատեսը ծայրաստիճան դժգոհ և պահանջկոտ է, ինչից էլ քննադատ է դառնում, դա գուցե մեր երկրի ընդհանուր սոցիալ-քաղաքական մթնոլորտից է, որն էլ ազդում է մարդկանց վրա, բայց պետք է ասեմ, որ նրանց պահանջները ոչ միշտ են որակի և ճաշակի էտալոն, այսինքն՝ շատ անգամ պահանջվում է անորակ և անճաշակ գործեր ու դրանք ընդունվում են: Բայց ես այդ պահանջին չեմ հետևում, քանի որ մինչ այսօր ոչ մի անորակ և անճաշակ գործով հանդես չեմ եկել, ինձ համար կա որոշակի սահման, որից ցածր ես երբևէ չեմ ներկայանա, անկախ նրանից, թե դա ինչ աստիճանի պահանջարկ կունենա: Ես ունեմ որակի սահման և ինձ չեմ կարող այդպիսի ճոխություն թույլ տալ և իջեցնել այդ սահմանը, դա անելուց հետո ես ինձ չեմ հարգի: Ես կանեմ գործ, որը համապատասխան կլինի ժամանակակից պայմաններին, բայց որը կլինի, անպայման, որակով և ճաշակով»:

Երգչուհին անդրադառնալով անձնական կյանքին ՝ նշեց. «Իմ անձնական կյանքում, ցավոք սրտի, դեռ փոփոխություններ չկան, և, կարծես թե, դեռ փոփոխություններ չեն էլ սպասվում,- նշեց նա և այս առումով հարցին, թե անձնական կյանքում պահանջկոտ է արդյոք իրեն համարում, երգչուհին նկատեց,- շատ պահանջկոտ եմ այդ առումով, ավելին ասեմ, եթե այսօրվա Աննային համեմատում եմ տասը տարի առաջվա Աննայի հետ, ապա նկատում եմ, որ առաջվա Աննան շատ ավելի թեթև էր վերաբերվում տղամարդկանց թերություններին, հիմա շատ ավելի ծանր և բծախնդրորեն եմ մոտենում դրանց, վստահ եմ, որ գնալով այդ բծախնդրությունը էլ ավելի կխորանա»:
Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի իր ընտրյալը, երգչուհին պատասխանեց. «Նա պետք է լինի այնպիսին, որ ես ուղղակի զենքերս վայր դնեմ ու ասեմ, որ դու իմ կեսն ես, իսկ դա սրտով կզգամ հաստատ: Ես հավատում եմ, որ այս աշխարհում, երբ մարդ լույս աշխարհ է գալիս, արդեն ունի իր իրական և ճիշտ կեսը, ով վաղ թե ուշ կգտնվի, և երբ հանդիպես նրան, այնքան պարզ և վստահ կհասկանաս, որ հենց նա է քո կեսը, որ կողմնակի գործողություններ պետք չեն լինի»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Ամենադիտված