Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Ժամը 17։15 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։
Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն, և նրանց միջև միջակայքը 6,5 րոպե է։
Հիշեցնենք՝ տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։