Ինչ է հայտնել իրավապահներին ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինվորականը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին, ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել: Որպես պատճառ նշվում է, որ եղել են «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններ», որի պատճառով էլ մոլորվել են:
ArmLur.am-ին մանրամասներ հայտնի դարձան այս դեպքից: Մասնավորապես, զինվորականներից մեկը իրավապահներին հայտնել է, թե ինքը մենակ չի եղել, իրենց զորամասից փախել են և հայտնվել հայկական կողմում: Այս պահի դրությամբ ադրբեջանցի զինծառայողներից մեկն է գտնվել, մյուսին իրավապահները դեռ փնտրում են: Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի հատվածում: