Ավտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Երկու բնակելի շենք է փլուզվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան


20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. փորձաքննության արդյունքերը

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են արդյոք և չեն պարունակում հակաբիոտիկներ։

Փորձաքննության համար ընտրել ենք առաջին կարգի (01) թարմ ձու, որը, նախքան լաբորատորիա տանելը, դիմազերծել ենք, համարակալել և պահել սառնարանում։

Դրանց մի մասը տարել ենք «Ստանդարտ Դիալոգի»՝ Երևանի և Գյումրու լաբորատորիաներ՝ հակաբիոտիկները ստուգելու և թարմությունը որոշելու համար, մյուս մասը տարել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լաբորատորիա, որ ոլորտն ուսումնասիրող մասնագետը պարզի նմուշների թարմությունը։

Փորձաքննության, ինչպես նաև հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են և վաճառվում են խանութներում։

Ձու. նորմա և շեղումներ

Ձուն պարունակում է վիտամիններ և մակրոէլեմենտներ, օրինակ՝ Օմեգա-3, ֆոլաթթու, A, K, E, B12 վիտամիններ, սելեն, կալցիում, ֆոսֆոր, բիոտին և այլն։

100գ ձվի մեջ կա 13գ սպիտակուց, որն ավելի հեշտ է յուրացվում, քան կենդանական ծագման սպիտակուցը։ Ձուն նաև պարունակում է ամինաթթուներ, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են։ Օրինակ՝ լեցիտինը, կանխում է «վատ» խոլեստերինի կուտակումն անոթների պատերին։

Ձվի և ձվամթերքի անվտանգությունը կարգավորվում է Մաքսային միության 021/2011՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով։ Նաև՝ ՀՍՏ 182-2012 (Հայաստանի ազգային ստանդարտ)՝ «Ձու հավի, սննդային», որտեղ սահմանված են ձվի արտադրման տեխնիկական պայմանները, դրա տեսակավորումը, կարգի սահմանումը, մակնշումը, պահման պայմանները և այլն։

Ձուն դասակարգում են Ա և Բ դասերի. Ա դասի ձուն «թարմ» ձուն է, որը նախատեսված է մարդու կողմից անմիջական սպառման, նաև՝ սննդի արտադրությունում։ Բ դասի ձուն օգտագործվում է սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում:

Ա դասի ձուն իր հերթին լինում է երկու տեսակ՝ «Էքստրա» (դիետիկ) և I-ին տեսակի, որից և կախված է ձվի պահմանպան պայմաններն ու ժամկետը։

Դիետիկ ձուն «ամենաթարմ» ձուն է, դրա պահման ժամկետը չի կարող գերազանցել ձուն ածելու օրվանից 7 օրը՝ 5 °C-ից մինչև 20 °C ջերմաստիճանում։

Սեղանի (I տեսակի) ձուն պետք է լինի բարձրորակ, տեսակավորված, մակնշված և փաթեթավորված` ածելուց հետո 10 օրվա ընթացքում։ Կճեպը և ենթակճեպային թաղանթը պետք է լինեն նորմալ ձևի, մաքուր, չվնասված։ Օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, դեղնուցը պետք է թեթևակի շարժվի և վերադառնա կենտրոն, սպիտակուցը պետք է լինի մաքուր, հստակ և թափանցիկ։

Սեղանի ձվի պահման ժամկետը` 0 °C-ից մինչև 20 °C ջերմաստիճանում 8-ից մինչև 25 օր է։

Կախված ձվի քաշից՝ որոշվում է նաև ձվի կարգը. ինչքան կարգը բարձր է, այնքան մեծ է ձվի քաշը։ ՀՍՏ 182-2012-ով տարբերում է ձվի 5 կարգ՝

00 - շատ մանր ձվերն են, ≤ 44գ

0 - մանր ձվերն են, ≥ 44գ և <53գ

01 - միջակ ձվերն են, ≥53գ և <63գ

02 - խոշոր ձվերն են, ≥ 63գ և <73գ

03 - շատ խոշոր ≥ 73գ

Ձվի մակնշումն ու փաթեթավորումը

Չփաթեթավորված կամ ստվարաթղթե պալարային (փոսիկավոր) տուփերում տեղադրված յուրաքանչյուր ձվի վրա՝ թե’ դիետիկ, թե’ սեղանի, պետք է տրված լինեն՝

տեսակը

կարգը

տեսակավորման ամսաթիվը

պիտանիության ժամկետը

արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը

Ձվի խմբաքանակի ընդունման ժամանակ յուրաքանչյուր կարգի համար թույլատրվում է նշված քաշային կարգին չհամապատասխանող ձվի առկայություն, բայց 10 % ոչ ավելի՝ պայմանով, որ ավելի ցածր կարգի ձվի առկայությունը 5 %-ից ավելի չէ։

Սեղանի ձվի օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, անշարժ կամ թույլատրվում է թեթևակի տեղաշարժ։ Ինչքան մեծ է օդախցիկի չափը, այնքան ձուն թարմ չէ, ինչքան փոքր է, այնքան այն ավելի թարմ է։

Նմուշ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գնթունիք» ընկերության առաջին կարգի 30 ձու։ Արտադրման օրը՝ 03.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս ձվերի մեջ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությամբ ուսումնասիրվել է ձվի օդախցիկի բարձրությունը, որը սեղանի ձվի համար առավելագույնը պետք է լինի 9 մմ, եթե պահվում է սառնարանում, և 7մմ, եթե չի պահվում։ Ինչքան օդախցիկը բարձր է, այնքան ձուն թարմ չէ։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ «Գնթունիք» ձվերի օդախցիկի բարձրությունը 8 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սակայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի` ապրիլի 7-ին կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գնթունիք» ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական։

Ըստ այդ ուսումնասիրության՝ առաջին համարի տակ ներկայացված «Գնթունիք» ընկերության ձվերի քաշը համապատասխանել է նորմերին՝ 64գ, դրանք իսկապես I կարգ-ի են, կճեպը մաքուր է։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Գնթունիք» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Նմուշ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնի տոհմային ԹՏԽ» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Ընկերության հավկիթները և’ մուգ էին, և’ սպիտակ (գույնը նշանակում է, որ դա ածել է այլ տեսակի (երևանյան) հավը)։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ 

Թարմության փորձաքննությամբ պարզվել է, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 7 մմ է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I-ին կարգի է, քաշը՝ 62գ, կճեպը՝ մաքուր, սպիտակուցը՝ խիտ (բարձր ՀԱՈՒ միավոր, թարմ է)։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արզնի ԹՏԽ» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Նմուշ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 63գ, կճեպը՝ կեղտոտ. 10 նմուշից 2-ի մեջ՝ ներսի հատվածում՝ օդախցիկին մոտ, հայտնաբերվել են ժանգանման բծեր։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արաքս» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Նմուշ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ ձու» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 04.04.2023։ Ապրանքն ունի EAC նշան։

Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 3 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է,  քաշը՝ 59գ, կճեպը՝ թեթևակի կեղտոտ, սպիտակուցը ջրիկացած (ՀԱՈՒ միավորը ցածր է)։

Այսպիսով, 04.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Աշտարակ ձու»-ն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Նմուշ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 01.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 6 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 57գ, կճեպը՝ թեթևակի կեղտոտ, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված (ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է)։

Այսպիսով, 01.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Մասիս» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Նմուշ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Լուսակերտ Էլիտ» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Ձվերից 3-ը չունեին մակնշում։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձվի հասակը 10 օրական է՝ մակնշված 4 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 63գ, կճեպը՝ մաքուր, սպիտակուցը՝ խիտ (շատ բարձր ՀԱՈՒ միավոր)։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Լուսակերտ Էլիտ» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի «Էրեբունի» առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 23.03.2023 (ամենաթարմ խմբաքանակը, որը կարողացանք գտնել խանութներում)։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննության համաձայն՝ օդախցիկի բարձրությունը 8 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձվի հասակը 20-25 օրական է՝ մակնշված 15 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 60գ, կճեպը՝ մասամբ կեղտոտ, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված (ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է)։

Այսպիսով, 23.03.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Էրեբունի» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Ամփոփելով….

Լաբորատոր փորձաքննությամբ ներկայացված ոչ մի նմուշում հակաբիոտիկ չի հայտնաբերվել։

Թարմության փորձաքննության համաձայն՝ նմուշներից ոչ մեկի օդախցիկի բարձրությունը չի գերազանցել սահմանված նորման:

Սակայն, Ագրարային համալսարանի լաբորատորիայում անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված նմուշներից և ոչ մեկը չի ունեցել այն թարմությունը, որը արտադրողը մակնշել է։

Մասնավորապես՝

N1 «Գնթունիք» ձուն մակնշված՝ 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական

N2 «Արզնի» ընկերության ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական

N3 «Արաքս թռչնաֆաբրիկայի» ձուն նույնպես մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական, իսկ ուսումնասիրված 10 ձվից 2-ի ներսի հատվածում՝ օդախցիկի մոտ հայտնաբերվել են ժանգանման բծեր։

N4  «Աշտարակ ձու» ընկերության ձուն 3 օրականի փոխարեն եղել է 15-20 օրական, սպիտակուցը եղել է ջրիկացած

N 5 «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» ձուն 6 օրականի փոխարեն եղել է 15-20 օրական, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված, ինչը ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է։

N6 «Լուսակերտ էլիտ» ընկերության ձուն 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական։

N7 «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի «Էրեբունի» ձուն մակնշված 15 օրականի փոխարեն եղել է 20-25 օրական, կճեպը՝ մասամբ կեղտոտ, դեղնուցը՝ պիգմենտավորված։

Ժամկետի ամենաքիչ շեղումը եղել է «Արզնի ԹՏԽ», «Արաքս» և «Լուսակերտ էլիտ» ապրանքներում. 10 օրական ձուն մակնշվել է որպես 4 օրվա։

Ամենաշատ շեղումն ունեցել է «Աշտարակ ձուն». 15-20 օրական ձուն մակնշել է որպես 3 օրվա ձու, իսկ 15-20 օրական «Մասիս» ձուն՝ որպես 6 օրվա ձու։

Փորձաքննության և հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են և վաճառվում են խանութներում։ Դրանք կարելի է օգտագործել, սակայն մինչև արտադրողի սահմանած` 25-օրյա ժամկետի ավարտը ձուն արդեն չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Ինչպե՞ս ընտրել, պահել ձուն, հասկանալ թա՞րմ է, թե՞ ոչ. մեկնաբանում են մասնագետները

«Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի անասնաբուժասանիտարական փորձագետ Օվսաննա Գևորգյանի խոսքով՝ եթե ձվի վրա ճաքեր կան, այն երկար չի կարող պահպանվել։

«Ճաքած ձուն համարվում է սննդային ոչ լիարժեք, պետք է օգտագործվի հացաբուլկեղենի ու հրուշակեղենի, բարձր ջերմային մշակման մթերքների մեջ»,- նշում է նա։

Ըստ փորձագետի՝ պետք է ուշադրություն դարձնել ձվի պարունակությանը. այն պետք է լինի պարզ, առանց պղտորության, կողմնակի հոտեր չունենա, լինի իր բնական հոտով։ Դեղնուցը պետք է լինի դեղին կամ նարնջագույն, պարզ, փայլով, սպիտակուցը՝ սպիտակ, կանաչավուն, առանց պղտորության, խիտ, հստակ սահմանազատված հեղուկ զանգվածից։

Լաբորատորիայի փորձագետը նշում է՝ մինչև 7 օրական ձվերի դեղնուցը պետք է լինի կենտրոնական մասում. ինչքան կենտրոնական դիրքում է, այնքան թարմ է։

«Ձվի պարունակությունը պետք է լինի առանց բծերի, առանց կարմիր արյունային բծերի, առանց բորբոսի, նեխահոտի, մաքուր ու իր փայլով։ Եթե արյուն է լինում, համարվում է սննդային ոչ լիարժեք ձու։ Այդ դեպքում հնարավոր է, որ բեղմնավորված է, հավերի մոտ վիտամինների պակասից էլ կարող է լինել»,- ասում է նա։

Անասնաբուժական գիտությունների թեկնածու Սիրանուշ Ալթունյանն ասում է, որ թարմ ձուն պետք է լինի առանց փայլ։ Եթե ձվի կեղևի վրա փայլ է գոյանում, դա խոսում է հնության մասին։ Պետք է ուշադրություն դարձնել ժամկետին, մակնշմանը, նաև՝ աղտոտվածությանը։

Մասնագետը ներկայացնում է ձվի թարմությունը որոշելու մի քանի եղանակ։

Առաջինը ձվադիտակն է, որի միջոցով որոշում են ձվի օդախորշի բարձրությունը։ Ձվադիտակի վրա շարում են ձվերը, որից հետո լույսի միջոցով օդախորշը նկատելի է դառնում։ Օդախորշի մեծությունից կախված՝ որոշում են ձուն թա՞րմ է, թե՞ ոչ։

«Օդախորշը նոր ածած ձվի վրա արդեն իսկ գոյություն ունի։ Իմ սեփական հետազոտությունները ցույց տվեցին, որ ձուն արտաքին աշխարհ դուրս գալիս արդեն իսկ ունի օդախցիկ, ժամանակի ընթացում օդախցիկի բարձրությունը և տրամագիծը փոխվում են՝ կախված նրանից, թե այդ օրերին ի՞նչ պայմաններում են պահվել ձվերը՝ սառնարանո՞ւմ, թե՞ սենյակային ջերմաստիճանում»,- ասում է նա։

Օդախցիկի չափը

Ձվի թարմությունը որոշելու ևս մեկ եղանակ է աղային լուծույթ պատրաստելը։ 60 գրամ աղ պետք է լցնել 500մլ թորած ջրի մեջ՝ ստանալով աղային խիտ լուծույթ։ Այս լուծույթում մինչև 7 օրվա՝ դիետիկ ձվերը պետք է սուզվեն հատակին, իսկ դրանից մեծ հասակովներն արդեն պետք է դուրս գան վերև։ Եթե էլի մակերեսին դուրս գա, պետք է նորից լուծույթը նոսրացնել։

Ձուն արտաքնապես ուսումնասիրելուց հետո, այն կոտրելով ևս կարելի է հասկանալ, թե քանի օրվա է։ Ձվի քաշով, դրան համապատասխան սպիտակուցի խիտ շերտի բարձրությունով և դրանց հատման կետում որոշում են ՀԱՈՒ միավորը, որը թարմության, որակի որոշման ցուցանիշ է։

Կոտրելուց հետո ձվի թարմությունը կարելի է որոշել նաև դեղնուցի և սպիտակուցի ինդեքսներով։

«Ձուն պետք է կոտրել բութ գործիքով՝ այնպես, որ չվնասվի դեղնուցապարկը, դեղնուցը, պետք է տարածել հարթ մակերեսի վրա։ Սովորաբար թարմ ձվերը կոտրելուց հետո պետք է ունենան հենց ձվի տեսք, պետք է հավաք լինեն, դեղնուցը պետք է լինի կենտրոնական դիրքում և ուռուցիկ։ Սպիտակուցի ջրիկ շերտը շատ չպետք է տարածվի, եթե շատ է տարածվում, դա խոսում է արդեն հնացման մասին»,- ասում է Ս. Ալթունյանը։

Խոսելով տնական և արտադրական ձվերի տարբերության մասին՝ Ալթունյանը կարևորում է՝ ինչ պայմաններում են պահված, և ինչ կերեր են տվել հավերին։

«Եթե նույն կերերը տրվել են թռչուններին տան պայմաններում, ուրեմն ոչ մի էական տարբերություն չկա։ Բայց ես՝ որպես մասնագետ, նախընտրում եմ արտադրականը, որովհետև թռչնաբուծական ֆաբրիկաներում խիստ հսկողությունը դրված է հենց թռչունների պահվածքի, խնամքի և ամենակարևորը՝ պրոֆիլակտիկ միջոցառումների վրա։ Արտադրությունները բոլոր հիվանդությունների նկատմամբ և' ստուգումները, և' կանխարգելիչ միջոցառումները հիմնականում ժամանակին են իրականացնում, հետևաբար կարող ենք ունենալ ավելի անվտանգ մթերք։ Տնական պայմաններում, եթե համոզված ենք՝ ինչ կեր են տվել, արդյոք ախտահարված սնունդ, սննդի մնացորդ չեն տվել, կամ, ասենք, բորբոսնած հաց, որն իր մեջ կարող է միկրոտոքսիններ պարունակել, այսինքն՝ ախտոտված հացը տալով թռչունին՝ մենք կարող ենք ունենալ թռչնից ստացված ախտահարված հումք»։

Ս. Ալթունյանն ասում է, որ ձուն օգտագործելուց առաջ անպայման պետք է լվանալ, բայց պահպանելու ընթացքում լվանալ պետք չէ. ձուն արտաքինից ունի պաշտպանիչ թաղանթ, որը ժամանակի ընթացքում ծակոտիները ծածկում է, թույլ չի տալիս, որ լրացուցիչ, կողմնակի մանրէները ներթափանցեն, դա է պատճառը, որ լվանալ չի կարելի պահելուց առաջ։

«Եթե ձուն աղտոտված է, պիտանի չէ երկարատև պահպանման, քանի որ ծակոտիների միջոցով տեղի է ունենում արտաքին միջավայրի հետ փոխանակություն, և կարող են ներթափանցել, եթե կան ախտածին մանրէներ։ Դա է պատճառը, որ վայրի թռչունների ձուն սննդի նպատակով չի օգտագործվում, որովհետև իրենք հենց տիղմի մեջ են ածում, որտեղ առկա են ախտածին մանրէներ»,- ասում է Սիրանուշ Ալթունյանը։

Բացի այդ, ձուն չի կարելի պահել արևի ճառագայթի տակ, քանի որ դրանից վիտամինները քայքայվում են։ Ըստ այդմ՝ խորհուրդ չի տրվում գնել դրսում վաճառվող ձու։

Ձվի հայկական շուկան

Հայաստանում ձու արտադրող մոտ երեք տասնյակ ընկերություն կա։ Խոշոր ընկերություններն են՝ «Արաքս Թռչնաֆաբրիկան», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն, «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ»», «Վարիանտ Գրուպ» և «Գնթունիք»։

Վերջին տասը տարիներին Հայաստանը ձու ներկրել է քիչ քանակությամբ. Հայաստանում արտադրվող ձուն ամբողջությամբ բավարարում է բնակչության պահանջարկը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 749 մլն հատ ձու։ Նույն ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 62 մլն հատ ձու և ներկրվել՝ 4.4 մլն հատ։

2021թ․-ին Հայաստանից ձու չի արտահանվել, ներմուծվել է 2.4 մլն հատ։

Ձվի շուկայում կտրուկ աճ կամ նվազում չի գրանցվել։ Վերջին հինգ տարիներին տարեկան արտադրվել է 710-755 մլն հատ ձու։ Սա ներառում է ինչպես արտադրամասերի կողմից, այնպես էլ տնտեսությունների կողմից արտադրվածը։ 

 

Որքա՞ն կտուգանվեք, եթե խուսափեք զինվորական վարժանքներից կամ զորավարժություններիցՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է մարզական հավաքականըՄի շարք հասցեներում գազ չի լինիԼույս չի լինի մարտի 23-ին և 24-ին. հասցեներՊուլկովոյում անօդաչուների հարձակման պատճառով 85 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել. ևս մեկ օդանավ աղետի ազդանշան է տվելՎթար Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին. կա 2 տուժածՏեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱրշակունյաց պողոտայում բախվել են «BMW»-ն և «Mercedes G»-ն․ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանն էԱրևի բացակայությունը խնդիր չէ՞. կյանքը կարող է գոյություն ունենալ թափառող մոլորակների արբանյակների վրա «Բարսելոնային» հաղթանակ բերեց Արաուխոյի գոլըԵրևանում 18-ամյա վարորդն անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվել 2 մեքենայի. կա զոհ «Շները երեխայի էին գզել», «Զիբիլը թափելիս 20-25 շուն հարձակվում են»Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է. մանրամասներՀիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդՓաշինյանը ներողություն է խնդրում արցախցի կնոջիցԱյսօր առավոտյան դատապարտյալ է դիմել փախուստիՇրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըՍտամբուլի կենտրոնում երկու բնակելի շենք է փլուզվելԱվտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԵրկու բնակելի շենք է փլուզվելԱվտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ
Ամենադիտված