Բնակելի շենք է փլուզվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս գիշեր Ֆրանսիայի Մարսելի քաղաքում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է քաղաքապետ Բենուա Պայանը։ Նա չի նշել միջադեպի պատճառները։
Քաղաքապետը նաև հավելել է, որ փլուզման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը թույլ չի տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր և սկսել զոհերի և տուժածների որոնումները, որոնք կարող են գտնվել փլատակների տակ։
Ըստ AFP-ի՝ բնակիչները տարհանվել են հարեւան շենքերից։ Միաժամանակ անհայտ է մնում, թե ինչն է եղել փլուզման պատճառը։