Տպավորություն է, որ Հայաստանում իշխանազավթման դրոշի վրա է երդվել ամեն գնով պաշտպանել նիկոլի իշխանական աթոռը.Ավագյան
ՔաղաքականությունԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվրոպական տարբեր կառույցների և միջազգային կազմակերպությունների զեկույցներում տեղ գտնող արձանագրումները ՀՀ-ում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին կարժես ոչինչ չեն ասում Եվրոպայի դրոշի ներքո հանդես եկող անձին:
Տպավորություն է, որ Հայաստանում իշխանազավթման դրոշի վրա է երդվել ամեն գնով պաշտպանել նիկոլի իշխանական աթոռը: Պատրաստ է հանդուրժել Հայաստանի քաղաքացիների վրա կրակելը, նրանց ծեծելը, բանտարկելը, նրանց վրա թքելը ու քաղաքական հայացքների կալանավորվածների մահը:
Եվրոպայի դրոծշի ներքո Հայաստանում շրջող տիկինը կարծես մի գործառույթ ունի այստեղ`մասնակցել իշխանամերձ կազմակերպությունների սեղաններին:
Հ.Գ. Միգուցե խորքային առաքելությունը կայանում է նրանում,որ խառնվելով ներհայաստանյան գործերին չեզոքացնի նիկոլի իշխանությանը սպառնացող ցանկացած նախաձեռնություն: