Լավրովի նոր հայտարարություններն Անկարայում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները։ Բանակցություններին հաջորդած ասուլիսին ՌԴ ԱԳ նախարարը անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։
Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. «Ռուսաստանը ակնկալում է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասի կարգավորմանը, այլ կաշխատեն կողմերի հետ, որպեսզի խստորեն պահպանվեն ու կատարվեն եռակողմ՝ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնությունները»։
Ավելի վաղ տեղեկարել էինք, որ Թուրքիայում մեկնարկել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները։