ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, իրականացրել են Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների տարհանումը, որոնք նախկինում ժամանել են Արցախի տարածք։
Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում:
Նշվում է, որ միջոցառման արդյունքում դուրս է բերվել 63 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։
Հիշեցնենք, որ Ադբերջանն անցած տարվա դեկտեմբերի 12-ին շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: