Հնդկաստանում, հնարավոր Է, ստեղծել են Զիկա վիրուսի դեմ առաջին պատվաստանյութը
ՄիջազգայինԶիկա վիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, վիրուս, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել Է գլոբալ սպառնալիք, հնարավոր Է, ստեղծվել Է Հնդկաստանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին փետրվարի 3-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը:
Պատվաստանյութն ստեղծելու մասին հայտարարել Է Bharat Biotech International Limited ընկերությունը, որը գտնվում Է Հայդարաբադում:
«Ինչ վերաբերում Է Զիկա վիրուսին, հնարավոր Է, մենք աշխարհում պատվաստանյութեր արտադրող առաջին ընկերությունն ենք, որը պատվաստանյութի արտոնագրի հայտ Է ներկայացրել շուրջ ինն ամիս առաջ»,- ասել Է ընկերության ղեկավար Քրիշնա Էլլան:
Նրա խոսքով՝ ընկերությունը մշակել Է երկու տիպի պատվաստանյութ, սակայն կենդանիների եւ մարդկանց վրա փորձարկումները կարող են որոշ ժամանակ պահանջել: Ընկերությունն արդեն օժանդակության համար դիմել Է Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: