Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին


Նիկոլն աշխարհի ամենաոչլեգիտիմ ղեկավարներից մեկն է. միջազգային զեկույց. Աշոտյան

Blog

Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ Հայաստանի «բանկրոտ» լինելու հանգամանքն ապացուցող նոր տվյալներ են ստացվել բրիտանական Legatum Prosperity Index հետազոտության շնորհիվ, որը հրապարակվել է վերջերս և վերաբերում է 2023 թվականի՝ երկրների բարեկեցության ցուցանիշներին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ միջալգային զեկույցի, աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է։

«Ցուցանիշները հաշվում են 12 հիմնական ուղղություններով:

Հայաստանի դիրքերը 2022 թվականի զեկույցի համեմատ վատթարացել են և զբաղեցրած 59-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 61-րդ հորիզոնական:

Միաժամանակ շատ ավելի հետաքրքրական է վերլուծել Հայաստանի ներկա վիճակն ըստ հիմնական ուղղությունների, տվյալների և պարամետրերի:

Եվ այսպես:

Վատացել է իրավիճակն անձնական ազատությունների և կառավարման ոլորտում, հատկապես սոսկալի է՝

* քաղաքական հաշվետվողականության ցուցանիշի անկումը,

* ինստիտուցիոնալ վստահությունը կառավարման մարմինների նկատմամբ,

* կառավարության արդյունավետությունը:

Այս ուղղությունները գրանցել են կտրուկ անկումներ:

Անկում են ապրել նաև կառավարության հաշվետվողականության և օրենքի գերակայության ցուցանիշները:

Հայաստանում տիրող խայտառակ վիճակի մասին վկայում են նաև հետևյալ գործակիցները՝
* կտտանքների օգտագործում երկրում` 120-րդ տեղ,
* քաղաքական բանտարկություններ՝ 78-րդ տեղ,
* մամուլի ազատությունը կառավարությունից՝ 109-րդ տեղ,
* գործադիր իշխանության զսպման ցուցանիշ ՝ 102-րդ տեղ,
* ինստիտուցիոնալ վստահություն ՝ 129-րդ տեղ,
* վստահություն ոստիկանության նկատմամբ ՝ 120-րդ տեղ,
* վստահություն իրավապահ համակարգի և դատարանների նկատմամբ՝ 150-րդ տեղ,

Քաղաքական տեռորի մակարդակով Հայաստանն աշխարհում 91-րդ տեղում է:

Նշեմ, որ հետազոտությունն իրականացվել է 167 երկրների մակարդակով:

Այս ցուցանիշներն ի մի բերելով կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ղեկավարած Հայաստանը ոչ միայն բարեկեցության, ժողովրդավարության, ապահովության բաստիոն չէ, այլ նաև մի շարք, հատկապես կառավարության գործունեության և ազատություններին վերաբերող ցուցանիշներով զբաղեցնում է խայտառակ դիրքեր:

Հայաստանում ոչ միայն անվտանգության, այլեւ կառավարման և ազատությունների մասով Նիկոլ Փաշինյանի կառավարման տոտալ ֆիասկո է:

Եվ վերջում ամենահետաքրքիրը: Վստահություն ազգային կառավարության նկատմամբ ցուցանիշով Հայաստանը 146-րդ տեղում է 167-ից։

Այսինքն՝ Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է:

Հ.Գ. Այս հետազոտությունը ևս մեկ ապացույց է առ այն, որ Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներն անգամ այլևս չեն կարող աչք փակել և թաքցնել նրա կառավարման ձախողումները»:

Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՄարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումՄակրոնն այցելեց Ազգային պատկերասրահ Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանԶառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է գետումՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Կարո՞ղ է՝ Նիկոլը Սյունիքն էլ տա, Թրամփն էլ գա Հայաստան. Նիկոլի երեսպաշտությունն էս է Այս գույնզգույն ձկներով ակվարիումը Համալիրն է՝ այնտեղ հավաքված մեկուսացված եվրոպացիներով. Աշոտյան Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործԱշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն ԲաղդասարյանԻրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԱզատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էՉի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն Մարուքյան«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ
Ամենադիտված