Երկրպագուները Քիմ Քարդաշյանի Twitter –ում քվեարկել են Քանյե Ուեսթի նոր ալբոմի անվանման համար
LifeՔիմ Քարդաշյանի եռանդին կարելի է միայն նախանձել: Երեկ հայուհին հասցրել է հաշտվել Էմբեր Ռոուզի հետ, իսկ հետո նաեւ իր Twitter–ում օնլայն քվեարկություն էր կազմակերպել: Հեռուստաաստղը որոշել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի երկրպագուներից իմանալ, թե որ անվանումն են նրանք նախընտրում ռեփ երգչի նոր ալբոմի համար:

Հիշեցնենք, որ 38-ամյա ռեփ երգիչն արդեն երկու անգամ վերանվանել է իր ալբոմը, որը պետք է թողարկվի փետրվարի 11-ին:
Սկզբում այն կոչվում էր So Help Me God, հետո՝ Swish, իսկ հիմա՝ Waves:

Երկրպագուների մեծամասնությունը (46 տոկոս) նախապատվությունը տվել է առաջին տարբերակին, սակայն հայտնի չէ, արդյոք Ուեսթը հաշվի կառնի իր երկրպագուների տեսակետը: