Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» կոչվող հուշակոթողը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի մարտի 29-ին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածը (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) ամբողջապես գործարկումից հետո, Սյունիքի մարզի Զաբուխ և Ջագազուր (Ձագաձոր) գյուղերի հետ միասին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Սյունիքի և Արցախի սահմանագլխին՝ «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը: Այս մասին տեղեկացնում է monumentwatch.org-ն։
Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների (պատմականորեն Փոքր Սյունիք է կոչվել Արցախը) միասնության գաղափարով՝ Ճարտարապետ Սևադա Զաքարյանի կողմից՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ:
Արցախի Հանրապետության մուտքն ազդարարող հուշակոթողին կից 2007 թվականին կանգնեցվել է խաչքար։ Հուշարձանի ճարտարապետն իր մտահոգությունները ավելի վաղ կիսել էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության հետ և նշել, որ հուշարձանի լիարժեք ապամոնտաժումն ու Սյունիք տեղափոխումը անհնար է, քանզի քարերը կդառնան անօգտագործելի, ինչը թույլ չի տա նախկին տեսքով վերականգնել հուշարձանը: Տեղափոխել կարելի է միայն կից գտնվող խաչքարը:
Հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց խաչքարը, և սա կարելի համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։ Ադրբեջանական թելեգրամյան ալիքները, արդեն իսկ աղաղակում են հուշարձանի մոտալուտ ավերման և ոչնչացման հեռանկարի մասին։
Ավելին՝ այստեղ