<<Մի քանի ժամ, որ ավել լիներ, ավելի երջանիկ կլինեի..>>.Երվանդ Ենգիբարյան
LifeԱրտիստ, որին մոռանալ երբեք չենք կարող: Նա մեծ հետք թողեց թատրոնում ու կինոյում: Նրան հիշել մենք պարզապես պարտավոր ենք: PressMedia.am-ը ստորև ներկայացնում է նրա որոշ մտքեր ` կյանքի, թատրոնի ու բեմի մասին:
<<Լիարժեք երջանիկ լինելու համար ինձ պակասում է մի քանի ավել ժամ օրվա մեջ: Ժամանակը չի հերիքում: 24 ժամը մեկ-մեկ շատ քիչ է լինում: Չես հասցնում այն ամենն անել, ինչ կարող էիր անել: Մի քանի ժամ, որ ավել լիներ, ավելի երջանիկ կլինեի>>:

<<Ես ազատվեցի իմ վատ սովորությունից. դա ծխելն էր իմ կյանքում>>

<<Սրտից բխող ամեն ինչ էլ գեղեցիկ է և հաճելի կնոջ համար, հատկապես, որ կանայք շատ լավ են զգում՝ ինչն է սրտանց, ինչը՝ ոչ>>

<<Թատրոնի ու բեմի հոտն է ուրիշ. աուրան շատ ձգող է>>

<<Ամեն մարդ, եթե զբաղվեր նրանով, ինչ կարողանում է անել, այդ ամենը կսկսի զարգանալ: Եթե ես հիմա սկսեմ կոշիկ կարել, <<կոշիկի զարգացումը>> շատ թույլ կլինի>>,- կատակում էր դերասանը:

<<Տեսնելով ինձնից ավելի լավ դերասանի` մտածում եմ, թե ինչպես է նա հասել դրան: Ոչ թե հիաստափվում եմ, այլ փորձում եմ հասնել ավելիին>>

<<Հուսամ` ոչնչի համար չեմ զղջա..>>
