Քանյե Ուեսթն ու Ուիզ Խալիֆան հաշտվել են Քիմ Քարդաշյանի տանը
LifeԵրեկ Քիմ Քարդաշյանի տունը (ավելի ճիշտ Քրիս Ջենների տունը) հաշտեցման վայր էր դարձել: Քիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպել էր Էմբեր Ռոուզի հետ, նրանք անկեղծ զրուցել էին ու «հրադադար» հայտարարել:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի ու Ուիզ Խալիֆայի միջեւ վերջերս կատարված հարաբերությունների պարզաբանումը զայրացրել էր Էմբեր Ռոուզին, քանի որ 38-ամյա ռեփ երգիչը Ուիզին հայտնել էր, որ նրա երեխայի հայրն իրականում ինքն է: Էմբեր Ռոուզը, որը եղել է Ուեսթի նախկին ընկերուհին, հետո էլ Ուիզի նախկին կինը, դաստիարակում է երկու տարեկան Սեբաստիանին, որին էլ հենց Ուեսթն իր որդին է անվանել:
Ինչպես գրում է TMZ–ը, Քիմի ու Էմբերի հնդիպումից հետո Ուիզն ու Քանյեն նույնպես հեռախոսզրույց են ունեցել, որից հետո նաեւ հանդիպել են Քրիս Ջենենրի տան մոտ: Զրույցի մանրամասները հայտնի չեն, բայց երկու կողմերն էլ հայտնել են, որ ամեն ինչ կարգին է: