ՀՀ Նախագահի հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ
HeaderՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 3-ին հրամանագիր է ստորագրել Գեորգի Կուտոյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: