Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
ՍպորտՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ադրբեջանում շարունակում են հնչեցնել անհիմն մեղադրանքներ Հայաստանի հասցեին։ Այս անգամ՝ իբր Հայաստանը «հրաժարվում է համագործակցել ականազերծման հարցում»։
«Այսօր նշվում է Ականների վտանգի հարցերով կրթման միջազգային օրը։ Նրանք, ովքեր անկանոն ականներ են տեղադրում եւ հրաժարվում համագործակցել դրանց վնասազերծման հարցում, այդ թվում եւ Հայաստանը, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մենք պետք է վերջ դնենք մարդկային մեծ կորուստներին այդ արարքների հետեւանքով»,- նշվել է Ադրբեջանի ՆԳՆ-ի թվիթերյան հրապարակման մեջ՝ Ականների վտանգի հարցերով կրթման միջազգային օրվա առիթով։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղում և հրաժարվում է ականազերծումից։
«Նրանք, ովքեր անխտիր ականներ են տեղադրում և հրաժարվում են դրանց մաքրման գործընթացում համագործակցել, այդ թվում՝ Հայաստանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասվում է հայտարարության մասին։
Հիշեցնենք, որ Բաքվում այսպես «արդարացնում» են գերիներին չվերադարձնելը եւ այլ հանցագործություններ: Չնայած բազմաթիվ հորդորներին և կոչերին, Ադրբեջանը շարունակում է բանտերում պահել հայ գերիիներին: