Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ ՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են


Ճի՞շտ է, որ իմ ամուսնուն տանջամահ անելով սպանել են․ Լինդա Էուլջեքջյան

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Բաքվում քսան տարվա ազատազրկման դատապարտված հայ գերուն՝ Վիգեն Էուլջեքջյանին Բաքվի բանտում տանջամահ անելով սպանել են, սակայն պաշտոնական հաստատում այդ տարածվող լուրերին դեռևս չի եղել։ Մենք կապվեցինք նրա կնոջ՝ Լինդա Էուլջեքջյանի հետ։ Նա ասաց․ «Խնդրում եմ, ասացեք ինձ, դա ճի՞շտ է, որ իմ ամուսնուն տանջամահ անելով սպանել են Բաքվի բանտում»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Տիկին Էուլջեքջյանը պատմեց, որ իրեն անընդհատ լուրեր են հասնում այդ մասին, սակայն ոչ մեկից չի կարողանում հստակ տեղեկություն ստանալ՝ «Կարմիր Խաչի» գրասենյակն էլ հանգստյան օրերին Լիբանանում փակ են։

«Վերջին անգամ հունվարի 27-ին եմ խոսել Վիգենի հետ հեռախոսով։ Նա չէր կարողանում հանգիստ խոսել, քանի որ ադրբեջանցիները հսկում էին, որպեսզի նա ավելորդ ոչ մի բառ չասի։ Վիգենն արտասվում էր, ասում էր, որ ուժեղ լինեմ, ու փորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իրեն հանեմ այնտեղից։ Նա ասում էր, որ շատ քիչ է սնվում, որ իր առողջական վիճակը շատ վատ է, որ ոչ ոքի չվստահեմ և ամենուր բարձրաձայնեմ, որ Վիգենը վարձկան չէ, ահաբեկիչ չէ։ Վիգենը ուզում էր ինձ էլի ինչ-որ բան ասել, սակայն ադրբեջանցիները սկսեցին գոռալ ու անջատեցին հեռախոսը»,- ասաց Լինդա Էուլջեքջյանը։

Վերջինս պատմեց, որ Վիգենի կալանավորվելուց հետո փորձել են ինքնուրույն քայլեր ձեռնարկել, փաստաբան են վարձել։ Սակայն Լիբանանի արտգործնախարարությունում փաստաբանին ու կնոջը խորհուրդ չեն տվել մեկնել Ադրբեջան, քանի որ չեն կարողացել երաշխավորել նրա անվտանգությունը։ 

Ընտանիքը միայն իր միջոցներով է հոգում Վիգենի փաստաբանի ծախսերը։ «Դիմել ենք, թե Լիբանանի կառավարությանը, թե հայկական համայնքի ղեկավարներին, սակայն որևէ օգնություն չենք ստացել։ Դժվար է նման հարցում միայնակ պայքարելը։ Առանձին հայեր են օգնության ձեռք մեկնել, բայց անհրաժեշտ է, որ փաստաբանը ճամփորդի Թուրքիա, այնտեղ թուրք փաստաբան գտնի, ում հետ կկարողանա համագործակցել ու Բաքվի դատարանում փորձել Վիգենի գործում որոշակի փոփոխության հասնել։ Նա վարձկան չէ, ու երբեք վարձկան չի եղել, բայց այդ ամենն  իրագործելու համար օգնության կարիք ունենք»,- նշեց Լինդա Էուլջեքջյանը։

Բաքվում քսան տարվա ազատազրկման ենթարկված Վիգենի կինը պատմում է, որ ամուսնուն տեսած նախկին գերիներից մեկն իրեն պատմել է, որ Վիգենի ձեռքը դեֆորմացված է եղել, ոսկորները երևում էին, քանի որ նրան կտտանքների են ենթարկել ու ստիպել ասել, թե իբր 2500 ԱՄՆ դոլարի դիմաց եկել է պայքարելու Արցախում, ինչի հիման վրա էլ նրան դատապարտել են քսան տարվա ազատազրկման։

«Նման բան չկա, Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան էր Վիգենը սիրում Հայաստանը, դեռ շատ երիտասարդ էր, երբ երազում էր Հայաստանում ապրելու մասին։ Հայաստան գնալն ու այնտեղ հաստատվելը Վիգենի կյանքի ամենամեծ երազանքն է եղել։ Իր այդ երազանքն իրականացրեց ու տեսեք ինչ եղավ»,-ասաց տիկին Էուլջեքջյանը։
Վերջինս տեղեկացրեց նաև, որ իր հետ սկսել են կապվել հայկական լրատվամիջոցները հարցազրույցներ վերցնել, 3 ամիս առաջ, երբ հայկական հեռուստաալիքներից մեկին հարցազրույց էր տվել, իր տանը արյուն էր հայտնաբերել։

«Տուն վերադառնալուց հետո արյուն տեսանք տան մեջ, բայց մեզանից ոչ ոք վնասված չէր։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանի դեսպանատունը իմ տանը մոտ է գտնվում ու հանկարծ նման բան է պատահում այն բանից հետո, երբ ես հարցազրույց եմ տալիս հայկական հեռուստաալիքներին ու հայտարարում, որ իմ ամուսինը վարձկան չէ, հանցագործ չէ, ահաբեկիչ չէ։ Դիմեցի ոստիկանություն, սակայն ոստիկանությունը Լիբանանում այս ճգնաժամի պատճառով չափազանց վատ է աշխատում, ինձ պարզապես ասացին, եթե որևէ մեկին կասկածում ես՝ կոնկրետ անուն նշիր՝ գնանք ձերբակալենք»,- ասաց Վիգենի կինը։

Տիկին Էուլջեքջյանը անհանգստացած է իր երեխաների անվտանգությամբ և սրտնեղում է, որ իրենք ամբողջովին մենակ են մնացել իրենց դժբախտության հետ։ Նա հավելեց, որ Վիգենն իր համար հերոս է, ամենաուժեղ մարդը, ում երբևէ հանդիպել է։ 

Լինդա Էուլջեքջյանը խնդրեց իր ամուսնու մասին ցանկացած տեղեկություն ունեցողի կապ հաստատել իր հետ, քանի որ այս խնդրի հետ ինքը միայնակ է մնացել։ Նշեց նաեւ, որ իրեն հասանելի դարձած վկայության մեջ ասվում էր նաև, որ ադրբեջանցի զինվորականները կտտանքների են ենթարկել Վիգենին, որպեսզի վերջինս հայտարարի, որ ինքը վարձկան է ու եկել է Արցախ՝ պայքարելու 2500 ԱՄՆ դոլարով։ Բացի այդ, ադրբեջանցի զինվորականները նշել էին, որ ամենևին կապ չունի, թե Վիգենի հրացանի կրակոցից որևէ ադրբեջանցի զինվոր զոհվել է, թե վիրավորվել, միայն այն փաստը, որ այդ հրացանն իրենց դեմ է ուղղված եղել՝ հերիք է, որ վերջինս դատապարտվի երկար ու տաժանակիր ազատազրկման։ Որպես հիմք է օգտագործվել նաև Վիգենի հեռախոսում հայտնաբերված լուսանկարը, որտեղ նա հրացանով է պատկերված։

Ստորև ներկայացնում ենք Վիգեն Էուլջեքջյանից կնոջը՝ Լինդային ուղարկած վերջին նամակը, որը հրապարակելու թույլտվություն մեզ տվել է անձամբ տիկին Լինդան։

Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ
Ամենադիտված