Հայ ժողովուրդն ունի արժեքների ճգնաժամ.Աշոտյան
Հասարակություն Եթե ճգնաժամը լիներ քաղաքական, կա՛մ կհանգուցալուծվեր խորհրդարանական ընտրություններով, կա՛մ էլ ընդդիմությունը քաղաքական միջոցներով իշխանափոխություն կաներ։
Ջախջախվել են մեր ազգային և քաղաքական ինքնության հենասյուները՝ Արցախը, հայկական ավանդական արժեքները՝ եկեղեցի, ընտանիք, Ցեղասպանության վերապրածի ֆենոմենը, զոհերի հիշատակը։
Ադրբեջանի նախագահը մի շատ կեղտոտ, բայց ճշմարիտ հայտարարություն արեց, ասելով, թե ոչնչացրել է հայերի գաղափարական հիմքերը:
Շուշին՝ որպես գոյություն, մեր քաղաքական ինքնության մաս էր, այն այսօր մերը չէ։