Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
ՀասարակությունՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:
Մնացած տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։