ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական դեպք․ օդապարուկի այրվելու հետևանքով 2 մարդ է մահացել
ՄիջազգայինՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Մեքսիկայի Մեխիկոյ նահանգում Տեոտիուական հնագիտական վայրում բռնկվել է զբոսաշրջային օդապարիկի զամբյուղը։ Այս մասին հայտնում է El Universal թերթը։
Օդապարուկում գտնվող զույգը այդ բարձրությունից ցած է նետվել և մահացել։ Վիրավորվել է նաև 13-ամյա մի աղջիկ, որը, ենթադրաբար, նրանց դուստրն է։ Առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներով, ինչպես նաև աջ բազուկի կոտրվածքով տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
Նախնական տվյալներով՝ օդապարիկը բռնկվել է թռիչքի կեսին։ Մեքսիկայի նահանգի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։