Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Տիխուանա» -«Ռեալ Սոլտ Լեյք» խաղին
Ուշադրության կենտրոնում«Ռեալ Սոլտ Լեյքը» Կենտրոնական եւ Հյուսիսային Ամերիկայի Ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության նախապատրաստական փուլի շրջանակներում Մեքսիկայում երկրորդ ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով մեքսիկական «Տիխուանա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ մեքսիկական թիմի:
«Ռեալ Սոլտ Լեյքի» կազմում խաղին հենց սկզբից մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա փոխարինվել է ընդմիջումից հետո:
Մովսիսյանը վերադարձից հետո նորամուտը նշել էր օրեր առաջ կայացած «Սան Դիեգոյի» հետ խաղում, որն ավարտվել է «Սոլտ Լեյքի» հաղթանակով: