Աշխարհի 2015 թվականի կլիման զետեղել են 8-րոպեանոց տեսահոլովակում
ՀասարակությունԱշխարհի 2015 թվականի կլիմայական բոլոր երեւույթները զետեղել են 8-րոպեանոց հոլովակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Popular Science-ին:
Տեսանյութը պատրաստել են Օդերեւութաբանական արբանյակների շահագործման եվրոպական կազմակերպության (EUMETSAT), ինչպես նաեւ Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի օդերեւութաբանական գործակալությունների տրամադրած տվյալների հիման վրա:
Հոլովակում կարելի է տեսնել մրրկահողմերի ու փոթորիկների շարժը, ձնատեղումը տունդրայում եւ գարնան գալը անտառապատ շրջաններում: