Տասնյակ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ. նոր հաղորդագրություն
Ուշադրության կենտրոնումՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Էկվադորի կենտրոնական Ալաուսի քաղաքում սողանքից հետո անհետ կորածների թիվը հասել է 46-ի։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի Արտակարգ իրավիճակների վարչությանը հղումով։ Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի և 7 անհետ կորածի մասին։
Միաժամանակ, Էկվադորի պաշտոնյաները հայտնել են, որ յոթ մարդու մահը հաստատվել է:
«27 մարդ վիրավորվել է, 46-ը անհետ կորել է»,- ասել են նրանք։
Նշվում է, որ աղետի գոտում 500 մարդ կա։ Սողանքի հետևանքով ավերվել կամ վնասվել է 163 տուն, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։