Ուղևորը տեսագրել Է թռիչքը Սոմալիից մեկնած օդանավում տեղի ունեցած պայթյունից հետո
ՄիջազգայինA321 ինքնաթիռի ուղեւորներից մեկը տեսագրել Է ֆյուզելաժում բացված անցքով թռիչքը պայթյունից հետո, որն ինքնաթիռում տեղի Է ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանից մեկնելուց մի քանի րոպե անց: Միջադեպը տեղի ունեցել փետրվարի 2-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Daalo ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնում Էր Ջիբութի, պայթյունի պահին նոր Էր սկսել բարձրություն վերցնել, ահա թե ինչու սալոնի ապահերմետիկացումը լուրջ հետեւանքներ չի ունեցել, եւ օդաչուն կարողացել Է վթարային վայրԷջք կատարել:
Հանրանավում եղել են 60 ուղեւոր եւ անձնակազմի անդամները: Նրանք բոլորը տարահանվել են: Երկու ուղեւորներ թեթեւ վերքեր են ստացել:
Ավելի ուշ հաղորդվել Է, որ ինքնաթիռում պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել: