Թուրքիայի զինվորական պատվիրակությունը հանդիպումներ է անցկացնում Վրաստանում
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերի բարձրագույն վարչության մի խումբ ունկնդիրներ այցելել են Վրաստանի պաշտպանության նախարարություն, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ պատվիրակության կազմում են բարձրաստիճան թուրք սպաներ: Նրանց ընդունել են հանրապետության պաշտպանության փոխնախարար Աննա Դոլիձեն եւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օմար Բեգոիձեն: Քննարկվել Է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը:
«Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից: Մենք սերտ հարաբերություններ ենք հաստատել, անցկացնում ենք համատեղ զորավարժություններ, իրականացնում ենք փորձի փոխանակում, համագործակցում ենք կրթության ոլորտում»,- հայտարարել է փոխնախարարը:
Եռօրյա այցի շրջանակներում Թուրքիայի պատվիրակությունը կայցելի «Կրծանիսի» ռազմաուսումնական կենտրոն եւ Պաշտպանության ազգային ակադեմիա: