Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ԶՊՄԿ-ի հետ համագործակցության մասին
ՀասարակությունՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Սյունիք» հեռուստաընկերության եթերում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին։
Մի շարք հարցերից բացի, Ռոբերտ Ղուկասյանը խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակների ու անհրաժեշտության մասին։
Մասնավորապես, ըստ մարզպետի, նախկինում սոցիալական ահռելի նվիրատվությունները և ներդրումները, որ արել է կոմբինատը, տարիների ընթացքում համակարգված չի եղել։
Ստորագրված հուշագրերը նպատակ ունեն համակարգելու մարզպետարանի և մարզի խոշորագույն ձեռնարկության ներդրումները մարզում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Ղուկասյանը նշել է. «մի քանի քննարկումներից հետո առաջին պայմանագիրը կնքեցինք ԶՊՄԿ-ի հետ, որովհետև ղեկավար անձնակազմը հենց սկզբից ևս ոգևորվեց այդ գաղափարով, որ միատեղենք մեր ուժերը և հնարավորինս կարճ ժամկետում փոխենք այն իրավիճակը, որը կա մարզում»: