Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են միջազգային մրցաշարում
ՍպորտTert.am-ը գրում է .
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Լիվենցևի անվան միջազգային մրցաշարը:
Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), և Ռաֆայել Սիմոնյանը (91կգ), հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով 2:1 հաշվով պարտվեց Տաջիկստանի ներկայացուցչին: 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը նույն հաշվով զիջեց Թունիսը ներկայացնող մարզիկինն: Վիճակահանության արդյունքում 1/8 եզրափակչում Հայաստանի 2 բռնցքամարտիկ մրցեցին միմյանց հետ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 3:0 հաշվով հաղթեց Գոռ Երիցյանին:
Փետրվարի 3-ին ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը
Լիվենցևի մրցաշարին մասնակցում են 16 երկրի 100 մարզիկ: