ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը հակառակորդի դիվերսիոն խմբերին հակազդելու գործողություններով պլանային վարժանք է անցկացրել: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զորավարժությունների ժամանակ խաղարկվել է սցենար, որում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել զորամիավորման հսկիչ անցակետի վրա:
Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հաստիքային սպառազինության, պայթյունների նմանակման միջոցների և չլիցքավորված զինամթերքի կիրառմամբ ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը:
Վարժանքի ընթացքում զինծառայողները հատուկ տեխնիկայի և սարքավորումների միջոցով կատարել են տարածքի զննում պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար։ Դրան մասնակցել են նաև պահակային շների կինոլոգիական հաշվարկները։
Վարժանքի ավարտին հատուկ ջոկատայինները կատարել են ձեռնամարտի տեխնիկայի, ավտոմոբիլային տեխնիկայի վարման, ինչպես նաև «հակառակորդի» կողմից թունավոր նյութերի կիրառման ժամանակ կատարվող գործողություններ՝ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նորմատիվների պահպանմամբ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram