Վարդենիս համայնքի դպրոցականը առաջին մրցանակով է վերադարձել Մոսկվայում կայացած նկարչության միջազգային մրցույթից
ՄշակույթՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 14 տարեկան ինքնուս նկարիչ Իննեսա Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «ART-PANARAMA» միջազգային մրցույթին եւ «Բնանկար» անվանակարգում զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջազգային մրցույթից հաղթանակով տուն վերադարձած տաղանդավոր նկարչուհուն վերջերս ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ նրան հանձնելով համայնքապետարանի պատվոգիրը եւ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։
«Իննեսան Վարդենիս համայնքի, Լուսակունք գյուղի անունը եւ պատիվը բարձր է պահել միջազգային մրցույթում։ Նման տաղանդավոր երեխայով ոչ միայն պետք է հպարտանանք, այլ նաեւ պետք է աջակցենք ու քաջալերենք` ակնկալելով, որ նա դեռեւս կունենա նորանոր հաջողություններ, կանցնի ստեղծագործական հարուստ ճանապարհ»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։