Բախումներ, հարյուրավոր բերման ենթարկվածներ․ թեժ գիշեր է եղել
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 120 մարդու, հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով ֆրանսիական իրավապահ մարմինների աղբյուրին։
Հրատարակության տվյալներով՝ ցուցարարները սկզբում հավաքվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Կոնկորդի հրապարակում, ապա այրել բարիկադում հավաքված տախտակները, շուռ տվել աղբամանները։ Բացի այդ, նրանք այրել են նախագահ Մակրոնի, վարչապետ Էլիզաբեթ Բորնի և մյուս առանցքային պաշտոնյաների խամաճիկները։
Արդյունքում ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել։ Ցուցարարները քարեր ու շշեր են նետել իրավապահների ուղղությամբ։
Հանրահավաքներ տեղի են ունեցել նաև Լիոնում, Ռենում, Նանտում և Մարսելում, հայտնում է Le Figaro-ն։
Ավելի վաղ՝ մարտի 16-ին, Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը պաշտոնապես հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենքի ընդունման մասին՝ առանց խորհրդարանի վավերացման։
Բարեփոխումների էությունն այն է, որ մինչև 2030 թվականը կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացվի 64-ի։ Ըստ սոցիոլոգների՝ բարեփոխմանը դեմ է ֆրանսիացիների 67%-ը։ Կենսաթոշակային բարեփոխումները երկրում բողոքի ցույցեր են առաջացրել, այդ թվում՝ զանգվածային գործադուլներ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram