ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետ «Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք Չալաբյան Ահազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց Փաշինյանը պարտվեց բանավեճի ընթացքում, կպարտվի նաև ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան» դաշինք Որ քեզ ամեն տեղ խորոված ու խաշու (խաշլամա) են հյուրասիրում, չի նշանակում, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացված է. Մենուա Սողոմոնյան Հունիսի 7-ին՝ ոչ Նիկոլին. կանխենք Հայաստանի վերածումը թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու․ Աննա Կոստանյան Երեկ մենք տեսանք, և ամբողջ Հայաստանը տեսավ, թե որքան անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան


Կառավարությունը վառելիքի գնաճի համար երբևէ տնտեսական լուրջ հիմնավորում չի տվել. տնտեսագետ

Հասարակություն
Կառավարությունից տնտեսվարողներին մեսիջներ են ուղարկում, որպեսզի դիզվառելիքի, բենզինի գարնանային թանկացումները նախօրոք արդարացնելու հող նախապատրաստեն, համոզված է տնտեսագետը։
 
Հայաստանում վառելիքաէներգետիկ գները տնտեսությանը չեն արձագանքում և կառավարությունը դրանց համար երբևէ տնտեսական լուրջ հիմնավորումներ չի տվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` անդրադառնալով դիզվառելիքի գնաճի տնտեսական հիմնավորմանն ու վառելիքի ներկրման լոգիստիկ խնդիրներին։
2023թ. հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 12.5% և 2.9% գնանկում, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ բենզինի 23.9% գնանկում և դիզելային վառելիքի 11.0% գնաճ:
 
«Իշխանությունները գնաճը պատճառաբանում են միջազգային շուկաներում առկա գների փոփոխությամբ, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ հայաստանյան շուկայի վրա։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև նավթի մեկ բարելի գնի բարձրացումը մեկ լիտր վառելիքի ինքնարժեքի մեջ տեսակարար կշռի առումով մեծ ցուցանիշ չի կազմում, կարող է ընդամենը տատանվել 1-2 տոկոսի միջակայքում։ Այսինքն`միջազգային շուկայում կտրուկ տատանումներ չեն արձանագրվում»,– ասաց Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ` դիզվառելիքի գնաճի օբյեկտիվ պատճառ կարող են լինել ներկրման խոչընդոտները, որոնց արդյունքում կարող է առաջանալ որոշակի դեֆիցիտ։ Եթե առաջարկը շուկայում նվազում է, իսկ պահանջարկը մնում է կայուն, ապա բնական է, որ կարող են լինել թանկացումներ։ Բացի դրանից, երբ իրականացվում է հարկային պալանավորում կամ ընդունվում է բյուջեի մասին օրենքը, դրանից հետո ՊԵԿ–ի վրա դրվում է հավաքագրման ժամանակացույց, թե որ ամսում որքան անհրաժեշտ գումարի քանակ կա, որն անպայման պետք է ապահովվի։
 
«Գների փոփոխությունն ունի երկու հիմնական շահառու` առաջինը, բնականաբար, այդ ոլորտում ընդգրկված և վառելիքի բիզնեսով զբաղվող ընկերություններն են, որոնց մոտ թանկացումն ապահովում է շահութաբերություն, իսկ երկրորդ շահառուն պետությունն է, քանի որ գների թանկացումն ուղիղ համեմատական է հարկերի ավելացման հետ, ինչն անմիջապես բերում է ավելացված արժեքի հարկի ավելի մեծ ծավալների հավաքագրման, իսկ տարեվերջում կբերի արդեն շահութահարկի տեսքով հարկերի զգալի հավաքագրման»,– նշեց մեր զրուցակիցը։
 
Անդրադառնալով այն հարցին, որ դեռևս փետրվարի 9-ին էկոնոմիկայի նախարար Քերոբյանը հայտարարել էր, թե հայ տնտեսվարողները դիզվառելիքի ներմուծման խնդրի առաջ են կանգնել ռուսական նավթամթերքի նկատմամբ արևմտյան սանկցիաների պատճառով, ու եթե անխափան մատակարարման խնդիրը չլուծվի, հայաստանյան շուկայում գներն ամենայն հավանականությամբ կբարձրանան, Սարգսյանն ընդգծեց, որ Քերոբյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչպիսի մեսիջներ պետք է տա տնտեսավարողներին։
 
Փորձել են անօրինական եղանակով 122 տոննա վառելիք ներմուծել Հայաստան. ՊԵԿ–ը կանխել է
 
«Էկոնոմիկայի նախարարը նախևառաջ պետք է խնդրին լուծում տար։ Կարող էին, օրինակ, ականջալուր լինել փորձագիտական հանրույթի, բիզնես միջավայրի կանխատեսումներին ու գնահատականներին։ Կառավարության գործառույթն այդ կանխատեսումներին ադեկվատ արձագանքելն է և գնաճի դեմ պայքարում հրատապ միջոցներ կիրառելը։ Եթե դրա փոխարեն տնտեսվարողներին տալիս են միայն մեսիջներ, ապա դա շատ վատ է, որովհետև նույն հաջողությամբ արդեն իսկ պլանավորված հարկային հավաքագրումները չկատարելու համար այլ պատճառներ են հորինում»,– ասաց Սարգսյանը։
 
Նրա պնդմամբ` այդ մեսիջները նետում են շուկա, որպեսզի դիզվառելիքի գարնանային թանկացումը նախօրոք արդարացնելու հող նախապատրաստեն։
Անդրադառնալով վառելիքը Հայաստան տեղափոխելու այլընտրանքային տարբերակին, մասնավորապես՝ Իրանից ներկրման ծավալները մեծացնելու հարցին, տնտեսագետն ընդգծեց, որ կառավարությունը նախապես պետք է մշակեր շուկաների դիվերսիֆիկացման փաթեթ։
 
«Եթե կա մտավախություն ռուսական վառելիքը ներկրելու առնչությամբ, ապա անմիջապես պետք է Իրանի հետ բանակցությունները շարունակվեն։ Դրա համար անհրաժեշտ է հավելյալ աշխատանք կատարել ներկրումն արագ և անցնցում իրականացնելու համար, առավել ևս, որ հիմա գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ ժամանակահատվածն է մեկնարկում։ Ցավոք, կառավարությունն իրանական կողմի հետ պատշաճ չաշխատեց, և մենք հայտնվեցինք այս վիճակում»,– եզրակացրեց Սարգսյանը։
Նշենք, որ ՀՀ ՊԵԿ տվյալների համաձայն` ՌԴ–ից Հայաստան ներկրված նավթ–նավթամթերքի տարեկան ծավալը 2020թ–ին կազմել է 325 326, 2021-ին` 346 962, 2022-ի առաջին կիսամյակում` 180 582 տոննա։ Երկրորդ տեղում Իրանն է, որտեղից ներկրման ծավալները, սակայն, տարեցտարի նվազել են (2020թ–ին` 110 268 տ, 2021-ին` 77 140, 2022-ի առաջին կիսամյակում` 26 954տ)։
 
Հայաստանը վերջին տարիներին նավթամթերք է ներկրել նաև ԵՄ երկրներից, Եգիպտոսից, Հունաստանից ու այլ երկրներից, բայց անհամեմատ փոքր ծավալներով։
 
 
Լիբանանի հարավում հրեական բանակը հարվածել է «Հըզբոլլահ»-ի թիրախներինԱրտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանում, մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է արելՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Փաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է» Քարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի. Գագիկ Ծառուկյան«Երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղաքական անապատից»․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված