«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը ԱՄՆ-ը չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց Իրանի դեմ գործողության հարցում. Թրամփ Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ


Սեռերի ճակատամարտ. ինչպես գայթակղել և պահել տղամարդուն

Life

Ինչպե՞ս գայթակղել եւ պահել տղամարդուն: Այս ծեծված հարցն ինքն իրեն տալիս է յուրաքանչյուր կին: Հազիվ աղջնակն օրիորդ է դառնում, նրան սկսում է տանջել այս հարցը: Այս թեմայով գրքեր են գրում, սեմինարներ եւ թրեյնինգներ են կազմակերպում: Նորաձեւության եւ գեղեցկության աշխարհը միայն այս հարցի համար է աշխատում: Ինչպե՞ս գայթակղել եւ պահել տղամարդուն. վստահ եմ, որ յուրաքանչյուր կին իր «անսխալ» միջոցներն ու «յուրօրինակ» բաղադրատոմսն ունի: Նրանք, ովքեր հիմար են ու միամիտ, շտապում են իրենց գիտելիքով կիսվել աշխարհի հետ, իսկ նրանք, ովքեր հնարամիտ են, լեզուն ատամների տակ են պահում՝ նախընտրելով չավելացնել մրցակցուհիների թիվը: Հարցի պատասխանը պարզ է: Այս խաղի գլխավոր կանոնն է. սովորեք լսել:


Ցավոք, կանանց մեծամասնությունը նման «մեղք» ունի. մենք չենք կարողանում լսել: Ավելի ճիշտ, լսում ենք, բայց չենք ունկնդրում: Եվ այդ մեր ճակատագրական սխալն է: Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ արտահայտել մեր կանացի կա՛մ զզվանքը, կա՛մ հիացմունքը: Կարեւոր չէ, թե ինչ. գլխավորն ինչ-որ բան ասել, արա՛գ, մեզ խեղդում են զգացմունքները, որոնք հաճախ չեն թողնում, որպեսզի ուղեղը տեղեկությունն անհրաժեշտ բաժնին հասցնի: Այդ պատճառով էլ մենք թույլ ենք տալիս երկրորդ աններելի սխալը. խոսում ենք առանց մտածելու: Անհրաժեշտ է յուրացնել երկու պարզ կանոն. լռել ու լսել:

Տղամարդիկ պարզունակ արարածներ են: Նրանք էլ քիչ չեն սիրում խոսել, երբեմն՝ ավելի շատ, քան կանայք: Տղամարդկանց անհրաժեշտ է, որպեսզի իրենց լսեն: Ձեր գլխավոր նպատակը ոչ կպչուն ձեւով նրանց ստիպելն է, որ խոսել իրենց մասին: Աննկատ տանել այդ ուղղությամբ՝ մի քանի անմեղ հարց ուղղելով: Լսե՛ք, եւ գլխավորը՝ ուշադիր լսեք, թե ինչ է նա ասում: Մի ընդհատեք, ոչ մի դեպքում խոսակցությունը դեպի ձեզ մի ուղղեք: Որքան նա ձեզ հետ անկեղծանա, այնքան բարձր կլինեք նրա աչքում:

Նախ՝ նա չի էլ նկատի, թե ինչպես կսկսի ձեզ ավելի շատ վստահել: Եվ հետո, նրա աչքերում դուք խելացի կլինեք, իսկ այդ ամեն ինչ արժե:

Եթե նրա բոլոր զեղումներից հետո ձեզ զգացմունքներն այնքան ճնշող են, որ թթվածինը հազիվ է ուղեղին հասնում, նախքան ձեր զգացմունքներն ամբողջ ուժով նրա գլխին թափելը մի քանի վայրկյան լռեք: Ինչ-որ բան ասելուց առաջ մտովի մինչեւ տասը հաշվեք: Այդ բավարար կլինի, որ փոքր-ինչ սթափվեք եւ ի մի բերեք մտքերը: Ավելին, դրանով դուք զրուցակցին հասկացնում եք, որ լսել եք նրա ասածը, այլ ոչ թե լուռ սպասել խոսելու ձեր հերթին: Յուրացնելով առաջին հայացքից այս պարզ, բայց իրականում բարդ կանոնները, դուք անթերի կին կդառնաք գրեթե բոլոր տղամարդկանց համար:

Հաջորդ քայլով դուք պետք է տղամարդուն փորձեք հասկացնել, որ նա միակն է ու անկրկնելին: Սա արվեստ պահանջող նուրբ խաղ է: Այս հարցում կարեւորը չափը չանցնելն է: Այս խաղի ծուղակների եւ այն մասին, թե ինչպես չվրիպել, կարդացեք հաջորդ ակնարկում:

Լուիզա Սաքունց

NEWS.am STYLE

երկրաշարժ է գրանցվելՄարդկանց մեկ կատեգորիա պաշտպանված է քաղցկեղի երեք տեսակից․ ովքե՞ր են նրանքՀայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. 10 անձ ձերբակալվել էՓրկարար ծառայությունը հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել ենՀայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՎարդենիսում պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ. ՈւիթքոֆԱրարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիրԱրման Ծառուկյանը՝ Գեյջիի պահեստային տարբերա՞կ. մենեջերի աղմկոտ հայտարարությունը Սպիտակ տան մրցաշարից առաջԴեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարից բացի uպանվել է նաև հետախուզության ղեկավարըՄարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿՀարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներՕրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև հունիսՉեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը ԱՄՆ-ը չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց Իրանի դեմ գործողության հարցում. Թրամփ Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ. Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երկար ժամանակ ջուր չի լինի Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Երկրաշարժ է գրանցվելԿանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում
Ամենադիտված