Երրորդ օրն է՝ Կապանում իրավիճակն արտակարգ է
Ուշադրության կենտրոնումՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Կապան քաղաքում վերսկսվել են մարտի 12-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Մարտի 15-ին՝ ժամը 07:20-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին՝ ժամը 13։23-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ (մոտ 22 հա):
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Մարտի 13-14-ը հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել էին, այնուհետև ժամանակավորապես դադարեցվել․ սահմանվել էր հերթապահություն։
Ըստ ՆԳՆ-ի՝ մարտի 14-ին՝ ժամը 17:15-ին, հրդեհը մեկուսացվել է: