Դանակահարություն Վանաձորում. երիտասարդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՎանաձորում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ժամեր առաջ Վանաձորի Վարդանանց փողոցում երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ 26-ամյա երիտասարդը դանակահարվել է: Նա անգիտակից վիճակում տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
Մեր տեղեկություններով, որ դանակահարության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է, նա 29 տարեկան է: Միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: