Երևանի քաղաքապետարանը հորդորում է վճարել ավտոմեքենաների կայանման տեղական տուրքը
Ուշադրության կենտրոնումԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ Երևան քաղաքում սահմանված կարգով կազմակերպված ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք:
«Տեղեկացնում ենք, որ առանց տեղական տուրքի վճարման կայանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, օրենքով սահմանված կարգով, կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- նշված է Երևանի քաղաքապետարանից «Արմենպրես»-ին փոխանցված հաղորդագրությունում: