Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան


«Մեր տեխնոլոգիական ներուժը պետք է բազմապատկենք, նաև այս առումով շատ ենք կարևորում կրթությունը». «ԴիջիԹեք 2022»–ին 120-ից ավելի կազմակերպություն է մասնակցում

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է  «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը: Ցուցահանդեսի նպատակն է մեկ տանիքի տակ ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները, ստեղծել ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտել ոլորտում իրականացվող փոփոխությունները։

«ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում Team-ը հանդես է գալիս ընկերությունների խմբով՝ ներկայացնելով իր արտադրանքը, ծառայությունները և նոր տեխնոլոգիաները: «Թիմ» ընկերությունների խմբի համահիմնադիր, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ճեպազրույցի ընթացքում հիշեցնում է՝ ծավալներով այս տարվա «ԴիջիԹեքն» իր պատմության մեջ ամենամեծն է: «120-ից ավելի ընկերություններ, տաղավարներ են ցուցադրված, կոնֆերանսի 2000-ից ավելի մասնակից ունենք, 30-ից ավելի խոսնակներ, որոնք ժամանել են տարբեր երկրներից, իհարկե, ներկա են նաև մեր հայաստանյան գործընկերները: Ունենալու ենք շատ հետաքրքիր քննարկումներ՝ բազմազան ու հետաքրքիր թեմաներով: Քննարկելու ենք խնդիրներն ու հնարավորությունները: Մեր ամբիցիաները, որպես երկիր ու որպես միություն, նկատի ունեմ ԱՏՁՄ-ն, շատ մեծ են: Կարծում ենք, որ մեր տեխնոլոգիական ներուժը պետք է բազմապատկենք: Նաև այս առումով շատ ենք կարևորում կրթությունը: Տաղավարներով շրջելիս կարելի է ծանոթանալ մեր երկրում գործող կրթական ծրագրերին՝ այստեղ են «Արմաթը», «Թումոն», սկսնակ ընկերություններ, որոնք ցուցադրում են իրենց լուծումները: Մենք միշտ շեշտում ենք, որ կրթությունը մեր ապագան է: Ուրախ ենք, որ այս տարի նման ակտիվություն կա: «ԴիջիԹեքն» այն հարթակն է, որտեղ մեր ընկերությունները կարողանում են իրենց ստեղծածը ցուցադրել ամբողջ աշխարհին: Փորձելու ենք նաև այս մասին իրազեկել համաշխարհային մեդիայի միջոցով, որպեսզի մյուս երկրները ևս տեսնեն, թե ինչ զարգացում ունի մեր IT ոլորտը»,-նշում է Եսայանը: Տեղեկացնում է՝ ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից:

«ԴիջիԹեքի» ծավալներն այս տարի ավելացել են մոտ 20 տոկոսով, և, Եսայանի պնդմամբ, առհասարակ, ամեն տարի ավելանում է մասնակիցների թիվը, տաղավարների քանակը: «Եթե հարցնեք, թե գոհ ենք նրանից, ինչ ունենք Հայաստանում, մասնավորաբար IT ոլորտում, կարձագանքեմ՝ մեր ամբիցիաները պետք է ավելի բարձր լինեն: Որոշակի լավ արդյունքներ արդեն իսկ արձանագրել ենք: 3 մլն բնակչություն ունեցող երկիրն ունի մի քանի հայկական ընկերություն, որոնց արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Բայց պետք է ավելիին ձգտենք, դրա համար ԱՏՁՄ-ն շատ է կարևորում է կրթությունը»,-նշում է նա:

Արդեն երրորդ տարին է՝ ցուցահանդեսին զուգահեռ նաև կոնֆերանս է անցկացվում: «Կարծում եմ՝ այն նույնպես սկսում է կայանալ: Այն մեզ համար շատ կարևոր է, սա պլատֆորմ է, որտեղ ելույթ են ունենում խոսնակներ նաև արտասահմանից, իսկ սա ենթադրում է հայկական և արտասահմանյան ընկերությունների շփում: Կոնֆերանսների անցկացումը լինելու է մեր հիմնական ուղղվածություններից մեկը, այն հստակորեն էլ ավելի պետք է զարգացնենք»,-եզրափակում է «Թիմ» ընկերությունների համահիմնադիրը:

Լուսինե Առաքելյան

 

 
Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված