Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Մոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Հորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը


«Ես ամենևին կողմնակից չեմ արտոնություններին, ես կողմնակից եմ հայ տղամարդկանց և հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործմանն, փոխլրացմանը»․ Մանե Թանդիլյան

Հասարակություն

Aravot.am-ը զրուցել է Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կազմակերպված «Կնոջ հայացքը» խորագրով կին լուսանկարիչների թեմատիկ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնող, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

−Մոտ երկու շաբաթ առաջ ձեր հետ միասին ներկա էինք մի գրքի քննարկմանը, որտեղ դուք խոսեցիք 50 կանանց մասին, որ փոխել են աշխարհը։ Տեղյակ եմ, որ մոտ ժամանակներս կհրատարակվի նույնաբովանդակ եւս մի գիրք, որտեղ ներկայացված են լինելու աշխարհը փոխած 50 հայ կանայք, իսկ հեռանկարում նաեւ հաշմանդամություն ունեցող 50 կանայք են։ Այսինքն, կանայք ամեն ինչ կարող են։ Այսօր դուք ձեր խոսքում ասացիք, որ կանանց ընդամենը մեկ բան է անհրաժեշտ․ որ իրենց չխանգարեն։ Ոչ թե աշխարհում, այլ Հայաստանում եւ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը տղամարդիկ, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9−ից, ոչ մի կերպ չեն կարողանում փոխել։ Ինչն է խանգարում, որ կանայք վերցնեն նախաձեռնությունը։

−Որ իրենց մոտ չի ստացվում, ես այնքան էլ խիստ չեմ, ինչքան դուք։ Բայց միեւնույն ժամանակ ես խիստ եմ եւ պահանջկոտ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու հարցում։ Որովհետեւ խորապես համոզված եմ, որ առաջնորդության, կառավարման, կազմակերպման հարցում կանայք ունեն հրաշալի ներուժ՝ այն ներուժը, որը կարող է արդյունք ստեղծել, որը կարող է խնդիրներ լուծել, որոնք, այո, ինչ−որ պարագաներում, ինչ-որ պայմաններում տղամարդկանց ուժից վեր լինել։ Ինչու, որովհետեւ դրանք տարբեր ներուժեր են։ Մի տեղ կինն է ավելի, առավելություն ունի կին լինելով, մի տեղ՝ տղամարդը։ Դրա համար ես միշտ այն մտքի կողմնակիցն եմ, որ այստեղ փոխլրացման մասին է խոսքը։ Եվ կանանց առաջնորդությունն ամենեւին չի նսեմացնում տղամարդկանց առաջնորդությունը։

Մտածելու տեղիք եք տալիս, որ արդյոք կան իրավիճակներ, որտեղ ավելի շահեկան է կնոջ առաջնորդությունը։ Եվ այստեղ ես պիտի ձեզ հետ համաձայնեմ, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, եւ ես գիտեմ, որ շատ տղամարդկանց է մտածելու տեղիք տալիս, որ գուցե կանանց կառավարմամբ եւ առաջնորդությամբ լուծվեն խնդիրները, որոնք 30 տարի չեն լուծվում։ Եվ պիտի ասեմ, որ 30 տարի տղամարդկանց առաջնորդությամբ չեն լուծվում։ Հետեւաբար, արդարացի է մտածմունքը, որ գուցե պետք է ինչ-որ բան փոխել, փոխել արմատապես, փոխել բովանդակային, ոչ թե ձեւական՝ քվոտաներով, իբրեւ թե արտոնություններ տալով։

Ես ամենեւին կողմնակից չեմ արտոնություններին։ Ես կողմնակից եմ տղամարդկանց եւ կանանց, հայ տղամարդկանց եւ հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործման, փոխլրացման։ Եվ այս հարիր չէ մրցակցությունը։ Այստեղ հարիր է խոհեմությունը եւ մեկը՝ մյուսին զիջելու ու հնարավորություններն ընկալելու կարողությունը։ Իսկ սա բնորոշ է խելացի տղամարդկանց, կրթված տղամարդկանց, հասկացող տղամարդկանց, որոնց թիվը, հույս ունեմ, պիտի ավելանա Հայաստանում։

-Իսկ գործնական քայլերի մասով ի՞նչ կասեք։

-Գործնական քայլերը ես ավելի շատ տեսնում եմ նրանում, ինչ մենք անում ենք։ Ես սա չեմ թաքցնում, որովհետեւ նաեւ մեր կուսակցությունը ստեղծվել է ընկալելով, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացված չէ։ Եվ ես, հանդիսանալով նաեւ կուսակցության նախագահ, հենց դրա ջատագովն եմ, որ ավելանա կանանց թիվը կառավարման, առաջնորդության ոլորտում, որովհետեւ հրապարակային քաղաքականությամբ զբաղվելը հենց առաջնորդության տարրերի վերցնել է նշանակում եւ նաեւ ընտրել-ընտրվելու իրավունքը լիարժեքորեն իրացնել։

Հաճախ ասում են, որ մեր երկրում կանանց չեն ընտրում։ Ես կտրականապես հրաժարվում եմ դրա հետ համաձայնել, կամ եթե դա ինչ-որ մարդկանց համար այդպես է, դրա հետ հաշտվել։ Ես երկու անգամ ընտրվել եմ որպես ԱԺ պատգամավոր եւ մեծամասնական կոմպոնենտով։ Հետեւաբար, համաձայն չեմ, որ կանանց չեն ընտրում։ Ուղղակի կանանցից պահանջն է շատ բարձր։ Եվ ես նաեւ գոհ եմ դրանից, որովհետեւ դրա հետեւանքով ունենալու ենք կանանց որակյալ առաջնորդություն։ Եվ ընտրովի տարբեր պաշտոններում ընտրվելիս, պետք է իմանանք, որ մեր հետ որակ պետք է բերենք եւ այլընտրանք չունենք։

-Արդյոք սա արդյունքը չէ այն բանի, որ հասարակությունը դեռ լիովին չի գիտակցել, որ կանանց ընտրելը որակ էլ կբերի։

-Գիտեք, պահանջը շատ է, դրա համար է կանանց քանակը քիչ։ Ես սա պատահական չեմ ասում, որովհետեւ նաեւ խորհրդանշական է, որ քվոտան ամեն երրորդը այլ սեռից է։ Երեք անգամ կինը պետք է լավը լինի, որպեսզի հայտնվի ավելի բարձր հորիզոնականներում, որտեղ բնականից հայտնվում են տղամարդիկ։ Թեպետ դա շատ դժվար է, բայց մյուս կողմից դա պետք է Հայաստանին, որովհետեւ մենք, այո, պարտավոր ենք որակ ակնկալել։ Եվ երբ կանանցից պահանջի նշաձողը երեք անգամ բարձր է, ինքնաբերաբար, դրա հետ որակ է գալիս: Եվ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները նկատեն հրապարակային, հանրային կյանքում քաղաքականությամբ զբաղվող կանանց, համեմատական առումով, տեսանելի շահեկան վիճակը։

Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին
Ամենադիտված