Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում հաղթել է միայն Շանթ Սարգսյանը
ՍպորտՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը: Հաղթել է Շանթ Սարգսյանը:
Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանն ունեն 4,5 միավոր և մեկ միավոր են զիջում առաջատարին:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարում ունի 13 մասնակից: