Նախնական վարկածով ինքնասպանություն գործած ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանը, MediaHub-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր։ 

Տղայի ծառայությանը մնացել էր երեք ամիս։ 

Խնածախի համայնքապետ Կարո Թավադյանը հաստատեց մեր ունեցած տեղեկատվությունը։ 

«Գյուղացու հոգսով ապրող ընտանիքի երեխա էր, շատ լավ, խելացի մարդ։ Ունի մեկ քույր, մեկ եղբայր։ Դաստիարակված երեխա էր, ընդամենը երեք ամսից պետք է զորացրվեր։ Ահագին պատվոգրեր ունի, շատ լավ ծառայող էր։ Հարգանք, պատիվ ունեցող երեխա էր»,- ասաց Թավադյանը։ 

Գյուղում տարբեր վարկածներ են շրջանառում, թե տղան ինչու նման քայլի կարող էր գնալ, բայց Թավադյանն էլ ավելի շատ անձնական, սիրած աղջկա հետ կապված խնդրի մասին է լսել։ 

«Դե միշտ էլ էդպես են ասում, չէ՞։ Պատճառը միշտ այդտեղ են գտնում։ Անձնական խնդիր է եղել, թե դավադիտ են արել՝ դա էլ չգիտենք»,- ասաց Խնածախի համայնքապետը։ 

Ավելին՝ այստեղ