Ալիեւը խոստանում է «տարեցտարի ավելացնել» դեպի Եվրոպա գազի մատակարարումը
Ուշադրության կենտրոնումՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ադրբեջանական գազի մատակարարումները դեպի Եվրոպա տարեցտարի ավելանում են։ ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսի հետ մարտի 8-ին կայացած հանդիպումից հետո:
«Անցյալ տարի մենք այստեղ Եվրոպական հանձնաժողովի հետ կարեւոր փաստաթուղթ ստորագրեցինք էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին։ Ելնելով դրանից՝ մենք ավելացնում ենք գազի մատակարարումները դիվերսիֆիկացված երթուղիներով, որոնք ստեղծվել են համեմատաբար վերջերս։ Բայց, իհարկե, միայն էներգետիկ անվտանգությունը չէ, որ միավորում է Եվրոպային ու Ադրբեջանին։ Կան շատ այլ ոլորտներ, ներառյալ տրանսպորտը, կրթությունը, առեւտուրը»,-նշել է Ալիեւը։